Forbes հրատարակության տվյալներով` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուկրաինացի հարուստ մարդկանց շրջանում զբաղեցնում է 6-րդ տեղը: Նրա ունեցվածքը գնահատվում է 1,6 մլրդ դոլար:
2011թ. Պորոշենկոյի եկամուտը կազմել է 87 մլն գրիվեն: Նրա ընտանիքն այդ նույն տարում 41 հազար գրիվեն է վաստակել, իսկ բանկում վերջինիս գումարները կազմում են 192,2 մլն գրն: Պորոշենկոն Կիևում ունի հողային տարածք` 1000 քառակուսի մետր, որի ձեռքբերումը նրան արժեցել է մոտ 8,2 մլն գրն, ինչպես նաև` 4 բնակարան, որոնցից 2-ը` Կիևում (134 և 82 քառակուսի մետր), մեկը` Օդեսսայում (35,5 քառակուսի մետր), մեկն էլ` Վենետիկում (68,2 քառակուսի մետր):
Նրան են պատկանում նաև 2010թ. արտադրության Mercedes-Benz, ինչպես նաև` Mercedes-Benz Vito 116 CDi ավտոմեքենաները:
Պորոշենկոն բազմաթիվ բիզնեսների տեր է, չնայած որ օրենսդրորեն նախագահին արգելվում է զբաղվել բիզնեսով: Ուկրաինայի առաջնորդի բոլոր բիզնեսները գրանցված են նրա հոր և ընտանիքի մյուս անդամների անուններով:
Պորոշենկոյի բիզնես-իմպերիան.
Ուկրաինայում մի քանի գործարան պատկանում է հենց երկրի նախագահին, և միայն դրանց շնորհիվ 2013թ. նրան հաջողվել է 1,5 մլրդ գրիվեն մաքուր եկամուտ ունենալ: