
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը,- հայտնում է Ria. ru -ն
Մինչ հրամանագրի ստորագրումը, Մեդվեդեւի թեկնածության հարցը քննարկվել է Պետդումայի արտահերթ նիստում, որից հետո կայացել է քվեարկությունը: Նա ստացել է 299 պատգամավորների աջակցությունը` անհրաժեշտ 226-ի փոխարեն: Նրան դեմ են քվեարկել 144 խորհրդարանական: Քվեարկությունից հետո, Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը ստորագրել է համապատասխան որոշումն ու ուղարկել նախագահին: