
Մայիսի 6-ին “Ազատություն” ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանը հաղորդում է տվել ոստիկանության Էրեբունու բաժնում, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, Երևանի Խաղաղ Դոնի 25 հասցեում գտնվող թիվ 178 դպրոցում տեղակայված թիվ 12/32 ընտրատեղամասի բակում նկարահանումներ կատարելիս ոմն Վարդան խոչընդոտել է իր մասնագիտական օրինական գործունեությանը: Նա մոտեցել է լրագրողին` դիտավորյալ հարվածելով վերջինիս ձախ ձեռքին եւ գետնին է գցել Flip տեսակի տեսախցիկը` դրանով իսկ խոչընդոտելով իր մասնագիտական գործունեությանը: Վնասի չափը պարզվում է: Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է:
«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առնչությամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: Ինչպես armlur.am-ին տեղեկացրին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է ոմն Վարդանի ինքնությունը: