Ղազախստանի հայ համայնքի ղեկավարի գործով զբաղվում է դատախազությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ դատախազությունը հետևողական է ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքը խոչնդոտելու վերաբերյալ տեղեկությունների լիարժեք և համակողմանի ուսումնասիրման և ճշգրիտ իրավական գնահատական տալու հարցում:

Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ասոցիացիայի նախագահ Արտյուշա Կարապետյանի կողմից «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրող Թագուհի Հովհաննիսյանի լրագրողական գործունեությունը խոչնդոտելու վերաբերյալ մամուլի հրապարակումները Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին՝ ՀՀ քր. դատ. օր-ի 180 և 181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և հետագա ընթացքը լուծելու ցուցումով:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի կողմից «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Թ.Հովհաննիսյանը հրավիրվել է ոստիկանություն, որտեղ վերջինս հաղորդում է ներկայացրել և տվել է բացատրություն դեպքի հանգամանքների վերաբերյալ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Սփյուռքի նախարարությունից հարցում է կատարվել` Ա. Կարապետյանի` Հայաստանում գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ պարզելու նպատակով, որին ի պատասխան, պարզվել է, որ Ա.Կարապետյանը փառատոնին մասնակցելուց հետո մեկնել է ՀՀ-ից:

Միաժամանակ, հարցում է կատարվել ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչություն՝ պարզելու Ա. Հայրապետյանը հատել է ՀՀ սահմանը, թե ոչ:

2014թ. հոկտեմբերի 6-ին, Թ.Հովհաննիսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը ենթակայության կարգով հանձնվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժին:




Լրահոս