Ձուկը գլխից է նեխած. Ա. Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք չունենք այլ ճանապարհ, քան իշխանափոխությունը: Այս մասին այսօր Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Դուք, ժողովո՛ւրդ, որպես իմաստնության աղբյուր և հավաքականություն, արդեն պահանջը ձևակերպել եք. ձուկը գլխից է նեխած, և Հայաստանում համակարգ պետք է փոխվի, բայց միայն այն դեպքում, եթե մենք ենք համակարգը ձևավորում, այլ ոչ թե այս իշխանությունները»,-նշեց նա:

Իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Ստեփան Մարգարյանը նշեց, որ երկիրը բառի բուն իմաստով քանդվում է:

«Հոկտեմբերի 10-ին Երևանում կայանալիք հանրահավաքին մենք ներկայացնելու ենք մեր հետագա քայլերը»,- նշեց նա:




Լրահոս