դատավորը չի կարողացել զսպել հույզերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օսլոյի դատարանում քննիչների կողմից Անդերս Բրեյվիկի կողմից սպանված 13 դեռահասների մասին պատրաստված ինֆորմացիան դատարանի դահլիճում ցուցադրվել է նրանց դիակների լուսանկարներով, ինչն էլ ազդել է  դատավոր Վենչ Էլիզաբեթ Արնտզենի վրա, եւ կինը ստիպված է եղել մի քանի անգամ սրբել արցունքները: Դատարանի դահլիճում նստած Բրեյվիկի դեմքը ոչ մի հույզ չի արտահայտել:Դատական կոլեգիան նշել է, որ մարդկային առումով Արնտզենի հուզական ռեակցիան հասկանալի է, սակայն մասնագիտական տեսանկյունից դա անընդունելի է: Հիշեցնենք, որ 2011-ի հուլիսի 22-ին նորվեգացի միայնակ ահաբեկիչ աջ արմատական Անդերս Բրեյվիկը երկու ահաբեկչական պայթյուն իրականացրեց՝ խլելով 77 մարդու կյանք: Բրեյվիկի գործով դատավարությունը սկսվել է ապրիլի կեսերին: Ահաբեկիչն իր մեղքը չի ճանաչում:




Լրահոս