«Գյումրիի հանրահավաքին երկու զույգ հրեշտակ է ֆռֆռում». ոստիկանապետի կանխատեսումները չիրականացան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում ընթանում է ընդդիմադիր «եռյակի»՝ «Հայ Ազգային Կոնգրես», «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցությունների համատեղ հանրահավաքը: 

Նախքան հանրահավաքը Գյումրիի ոստիկանապետ Վարդան Նադարյանը վստահաբար պնդել էր, թե հանրահավաքը մարդաշատ չի լինելու, և այնքան էր համոզված իր պնդման մեջ, որ հավաքի վայր ընդամենը մի քանի ոստիկանի է ուղարկել: Այդ մասին է վկայում նաև Լևոն Բարսեղյանի՝ համացանցի իր էջում արված գրառումը. «Ինչպես և ենթադրվում էր, Նադարյանը աչքի չի ընկնում, իրեն համեստ է պահում, մի քանի ծպտյալ միլիցա է ղրկել ժողովրդի մեջ, ու երկու զույգ հրեշտակ են ֆռֆռում, ըդքան բան»։

Ի հավելումն իր գրածի՝ Բարսեղյանն ավելացրել էր հետևյալ լուսանկարը.

gyumri

Հետաքրքիր է, որ Գյումրիում չէ քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով թեև ԲՀԿ-ն է  ներկայացնում, բայց նախօրեին անսպասելի արձակուրդ է վերցրել ու հեռացել հանրապետությունից: Փոխարենը, ի հեճուկս ոստիկանապետի պնդման, թե հանրահավաքին մարդ չի լինելու, ունկնդրի, համակրի թե հետաքրքրասերի կարգավիճակով հանրահավաքին են ներկայացել Սամվել Բալասանյանի երկու տեղակալները:




Լրահոս