Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչները պահանջում են, որ Գեղարքունիքի մարզի դատախազ Արսեն Արսենյանն այցելի Ծովակ գյուղ և բացատրի, թե ինչու է Հրավարդ Սարգսյանի (Գագիկ) մահվան մեղավորներից մեկն ազատության մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին՝ 18:30-ին, 1995թ. ծնված Մանուկ Սարգսյանը, վարելով BMW մակնիշի ավտոմեքենա, Վարդենիս-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին հանդիպել է դիմացից երթևեկող «Վազ-21/150» մակնիշի մեքենային, որի մեջ էին եղել 38 տարեկան Մարտին Հակոբյանը, 27 տարեկան Զոհրաբ Կարապետյանը և 27 տարեկան Հրանտ Շաբոյանը: Ճանապարհը չզիջելու պատճառով սկսված վիճաբանությունն ավարտվել էր Հրավարդ Սարգսյանին (Գագիկ) և նրա որդուն՝ Մանուկ Սարգսյանին դաժան ծեծի ենթարկելով:
armlur.am-ի նկարահանող խումբը Ծովակ գյուղում էր: Ինչ է պատմում ծեծի ենթարկված Գագիկի որդին, ինչպես են նրա աչքի առջև դաժանորեն ծեծելով սպանել հորը, ինչից է ամեն ինչ սկսվել, ինչպես է մահացած Գագիկի եղբորորդին, տեսնելով հորեղբոր ծեծված մարմինը, գիշերներն անքուն անցկացրել:
Քնար Մանուկյան, Տիգրան Սարգսյան
Մանրամասները՝ տեսանյութում.