
Խաչատուր Աբովյանը հայ ականավոր գրող է և արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրը:
1826 թվականին ականավոր այրն Էջմիածնում կարգվում է սարկավագ և թարգման կարևոր դեպքերում ռուս և եվրոպացի ճանապարհորդների համար, ովքեր գալիս էին գիտական զանազան ուսումնասիրություններ անելու։ 1829-ի հոկտեմբերի 9-ին Էջմիածին է գալիս Էստոնիայի Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը մի խումբ գիտնականներով` Արարատի գագաթը բարձրանալու համար։
Պրոֆեսորի խնդրանքով` կաթողիկոսը թույլ է տալիս Աբովյանին մասնակցել այդ գիտական արշավին որպես տեղական հանգամանքներին ծանոթ մի անձնավորություն։