
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, ով իր պատիժը կրում է Խարկովի գաղութում, մայիսի 8-ին հրաժարվել է տեղափոխվել Կենտրոնական կլինիկական հիվանդանոց: Չնայած նրա վատ առողջական վիճակին, որը պահանջում է բժշկական միջամտություն, հիվանդանոց չտեղափոխվելու իր որոշումը նախկին վարչապետը բացատրել է նրանով, որ իրեն շատ ժամանակ է հարկավոր մտորումների եւ փաստաբանների հետ շփվելու համար: