Ոստիկանապետն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց  Հայաստանի Հանրապետությունում  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիան Չանչունին:

Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը  գոհունակություն հայտնեց դեսպանի պաշտոնավարման ընթացքում սերտ համագործակցության համար և հավաստեց, որ արդեն ձևավորված ավանդույթը, ցանկությունն ու ներուժը երկուստեք կնպաստեն գործընկերության հետագա խորացմանը:

Տիան Չանչունը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և բարձր գնահատելով Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ ներկայացրեց իր դիտարկումները հասարակական կարգի պահպանման և հանցավորության դեմ պայքարի գործում հայ իրավապահների ձեռքբերումների, աշխատանքում որակական տեղաշարժերի վերաբերյալ, ինչի շնորհիվ Հայաստանն այսօր աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է:

Անդրադառնալով ոստիկանական ոլորտում համագործակցության խնդիրներին՝ դեսպանը համոզմունք հայտնեց, որ հետագայում էլ կարվի ամեն ինչ գործընկերային հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:




Լրահոս