Ա. Կարապետյանը պարզաբանում է ՀԱԿ-ի ցածր ձայներ հավաքելու պատճառները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայ ազգային կոնգրես” կուսակցությունների դաշինքի` խորհրդարանական ընտրություններին քիչ ձայներ հավաքելը պայմանավորված է վերջին չորս տարիների ընթացքում քաղաքական ուժի վարկանիշի վայրիվերումների հետ: Նման դիտարկում արեց “Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:  “ՀԱԿ-ը խորհրդարանական ընտրություններին մասնակցեց այն ժամանակ, երբ ուներ ցածր մակարդակ: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը սիրում է ինտրինգային դաշտում գործել”,- ասաց Կարապետյանը: Մայիսի 31-ին լինելու է հինգերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը, եւ, նրա խոսքով, կառավարության կազմն էական փոփոխության չի ենթարկվի: Անդրադառնալով հնարավոր “փողոցային” պայքարին` Կարապետյանը նշեց, որ որպես ընտրություններին չմասնակցած կուսակցություն` “Նոր ժամանակներըե կարող է իր բոլոր ռեսուրսներով աջակցություն ցուցաբերել այդ պայքարին: Նրա համոզմամբ` հիմքեր չկան ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հրապարակ դուրս գալու համար: Նրա խոսքով` սեպտեմբերին սկսվելու է ավելի իրական քաղաքական գործընթաց:
Մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀԱԿ-ն ստացել է ձայների 7.1 տոկոսը: 




Լրահոս