ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ երկու անգամ ելույթ ունեցավ Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ամփոփիչ հանրահավաքում: Երեւանի կենտրոնում հանրահավաքին հաջորդած երթն ավարտվեց Ազատության հրապարակում: Տեր-Պետրոսյանը երթից հետո անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցին, որտեղ վերջինս քննադատության էր ենթարկել Սերժ Սարգսյանին։ «Ընտրություններից երեք օր առաջ նման բովանդակությամբ հարցազրույցը ոչ այլ ինչ է, քան դաշույնի հարված Սերժ Սարգսյանի թիկունքին»,-նշեց Տեր-Պետրոսյանը: Սակայն նա կարծում է, որ այս ամենից չպետք է ոգեւորվել: «Նախընտրական քարոզչության ընթացքում մեկուսացած եւ ամենքի կողմից մոռացված գիշատիչը չէր կարող իր մաղձը չթափել,-ասաց Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, որ կատարվածը վկայում է գործող ռեժիմի՝ ներսից փտած լինելու մասին:-Այն շատ շուտով հոշոտելու է ինքն իրեն։ Պայքարի վերջը մայիսի 6-ն է»:
ՀԱՐՎԱԾ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԻԿՈՒՆՔԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ