Հարկային ծառայողները «ատամները սրած» «քերթում են մարդկանց կաշին». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կառավարությունն ու ԱԺ-ն չեն դադարում գլխացավանքներ ստեղծել ՀՀ քաղաքացիների` այս դեպքում մեքենաների առքուվաճառքով զբաղվողների համար: Պարզվում է` ՀՀ-ում 2010-ից մի օրենք է գործում, որի մասին մարդիկ իմանում են այն ժամանակ, երբ ստիպված են լինում լրացուցիչ հարկ վճարել: Այն մարդը, որը պատահաբար կամ թեկուզ եկամուտ ստանալու ակնկալիքով 1 տարվա ընթացքում 1 անգամից ավել ավտոմեքենա կվաճառի, պարտավոր է մեքենայի արժեքի միանգամից 16.67% տոկոսը վճարել որպես «Ավելացված արժեքի հարկ»: «Ժողովուրդ»-ին մի քաղաքացի ահազանգեց` տեղեկացնեով, որ վերջերս բարեկամի կողմից ուղարկված երկու մեքենա է վաճառել եւ օրերս հարկային ծառայությունից ծանուցում է ստացել` ներկայանալու եւ պարզաբանումներ տալու պահանջով: Ավելի ուշ պարզել է, որ ամիսներ առաջ վաճառված մեքենայի համար պետք է հարկային պարտավորություններ կատարած լիներ: Թե ինչպե՞ս պետք է իրազեկվեին քաղաքացիները, ո՞վ է թերացել այս հարցում, թերեւս դժվար չէ կռահել: Ամեն դեպքում հարկային ծառայողները «ատամները սրած» «քերթում են մարդկանց կաշին»»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս