
«Ժամանակ» թերթը գրում է. «Air Armenia-ի ավիաընկերությունը շարունակում է համառել և, ի պատասխան «Ժամանակ»-ի հրապարակումների, հաղորդագրություններ տարածել, թե իրենց մոտ ամեն ինչ կարգին է, ֆինանսական խնդիրներ չկան, իսկ չվերթներն իրականացվում են կանոնավոր կերպով: Մինչդեռ մեր հավաստի տեղեկություններով` երեկ ևս չեղյալ են համարվել ավիաընկերության դեպի Մոսկվա միանգամից մի քանի չվերթ, իսկ մեկ թռիչք իրականացվել է ուշացումով»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: