«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախկին գյուղնախարար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանը արձագանքելով իր` փոխվարչապետ դառնալու հնարավորությանը, երեկ մեզ հետ զրույցում ասաց. «Այդպիսի բան հնարավոր չէ, ՀՅԴ-ն կառավարության մաս չի կազմելու, ես չեմ լինելու փոխվարչապետ»:
Իսկ միգուցե սառեցնելո՞ւ եք Ձեր անդամությունը Դաշնակցությանը հարցին Լոքյանն արձագանքել է. «Սխալվում եք, հնարավոր չէ, որ ես սառեցնեմ իմ կուսակցականությունը պաշտոն ունենալու համար»: Այլ հարցերի նախկին նախարարը չցանկացավ պատասխանել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: