Չնայած «Օրինաց երկիր» կուսակցության ինտենսիվ հերքումներին, «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ ՕԵԿ-ը վերջերս մոտ 100.000 հեռախոս է ներկրել ՀՀ: Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ բջջային հեռախոսները Հայաստան են բերվել առաջիկայում մարդկանց որպես ընտրակաշառք բաժանելու համար (ՕԵԿ գրասենյակներում վաղուց սկսվել է հեռախոսների հերթագրումը անձնագրերով): Ուշագրավն այն է, որ կուսակցությունը հեռախոսները ներկրում է Դուբայից՝ մի քաղաքից, որտեղ, ինչպես ժամանակին ՕԵԿ-ականներն էին խոստովանել, մեկնել էին կուսակցական բջիջ ստեղծելու համար: Փաստորեն, հիմա այդ բջիջները սկսել են բավականին ակտիվ աշխատել, ավելին, օգնություն են ցուցաբերում: ՕԵԿ-ից, ինչպես եւ սպասում էինք, հերքեցին այս լուրերը՝ հավելելով, որ դրանք հերյուրանքներ են:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ