Ամերիկացի ոստիկանները կրկին մարդ են սպանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Միսսուրի նահանգի Սենթ-Լուիս քաղաքում ոստիկանը չորեքշաբթի գնդակահարել է մի մարդու, ով, ենթադրաբար, իր վրա կրակ էր բացել:

ТАСС-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել են քաղաքի ոստիկանության վարչությունից:

Նախնական տվյալների համաձայն՝ իրավապահ մարմինների աշխատակիցը մտադիր է եղել ձերբակալել կասկածելի տղամարդուն, սակայն վերջինս փորձել է փախչել:

Հետապնդման ժամանակ տղամարդը կանգ է առել և փորձել կրակել հետապնդողին: Ոստիկանը կրակ է բացել՝ մահացու վիրավորելով տղամարդուն: Այդ միջադեպը դիտորդների ուշադրությունն է գրավել, քանի որ տեղի է ունեցել Սենթ-Լուիսում: Ավելի վաղ այս քաղաքի արվարձանում՝ Ֆերգյուսոնում, մի քանի շաբաթ շարունակ զանգվածային անկարգություններ էին տեղի ունենում, որոնց պատճառն էր դարձել ոստիկանի կողմից 18-ամյա անզեն սևամորթ Մայքլ Բրաունի սպանությունը:

Նույնիսկ բողոքի ակցիաների դադարեցումից հետո այդ քաղաքը շարունակում է մնալ սոցիալական լարվածության կենտրոն և մշտապես հայտնվում է ոստիկանության ուշադրության կենտրոնում:




Լրահոս