Քաղաքացիները զենք-զինամթերք են հանձնում կամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1949 թ. ծնված Հրաչիկ Ղ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 158 փամփուշտ և դատարկ պահունակ:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1979 թ. ծնված Արամ Յ.-ն կամավոր հանձնել է «Իժ 27-ե» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1960 թ. ծնված Լևոն Ա.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-17» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Օրերս մի քաղաքացի ոստիկանության Արթիկի բաժնում կամավոր հանձնել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 1 պահունակ և 7,62 մմ տրամաչափի 32 և 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

***
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1973 թ. ծնված Սարգիս Մ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-8» տիպի, 5,6 մմ տրամաչափի, ակոսավոր որսորդական հրացան:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:




Լրահոս