Կառավարությունը մերժեց ԲՀԿ-ականների առաջարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն այսօրվա նիստում դեմ արտահայտվեց Ազ­­գա­յին ժողովի պատգամավորներ Լյովա Խա­չատրյանի և Աբրահամ Մանուկյանի՝ օրենսդրա­կան նա­­խա­ձեռ­­նու­թյան կարգով ներ­կա­յաց­րած նախագծին:

Նշենք, որ պատգամավորների ներկայացրած նախագիծը վերաբերում է  «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրա­ցում կատարելու մասին» Հա­­յաս­տանի Հան­րա­պետու­թյան օրենքի նախագծին:

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է այն սուբյեկտների ցանկը, ովքեր չեն կարող լինել ընտրական հանձնաժողովի անդամ: Մասնավորապես՝ ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք (Ազգային ժողովի պատգամավորներ, նախարարներ, հա­մայն­քի ղեկավարներ, հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք՝ նախարարների տեղակալներ, մարզ­պետները և նրանց տեղակալները), հատուկ ծառայություններում պաշտոններ զբաղե­ց­նող քաղաքացիները և սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, դատա­խա­զները: Նախագծով առաջարկվում է ընտրական հանձնաժողովներում նշանակվելու սահ­մա­­նափակումը կիրառել նաև «մանկավարժ աշխատողների և «կրթական զործ­ըն­թացի մասնակիցներ»-ի նկատմամբ:

Կառավարության որոշման մեջ նշված է,  որ օրենքում հիշյալ սահ­մանափակումների հիմքում դրվել են օրենսդրությամբ սահմանված՝ նշված պաշտո­նա­տար անձանց կարգավիճակի առանձահատկությունները, ինչը կիրառելի չէ մանկավար­ժ աշխատողների և կրթական գործընթացի մասնակիցների համար:

Նշվում է նաև. «կրթական գործընթացի մասնակից այլ ան­ձանց» արտահայտությունը հստակ չէ և պարզաբանման կարիք ունի: Կառավարությունը գտնում է, որ նախատեսվող լրացման անհրաժեշտությունը ոչ միայն առկա չէ, այլև նոր հարցադրումներ է առաջադրում:




Լրահոս