Ինչպես են հաշվարկելու զինվորական կենսաթոշակի չափը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում հավանություն տրվեց «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և  «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին, և այն հրատապ կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Այս որոշմամբ ամրագրվում է, որ զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը չեն կարող պակաս լինել զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքի` նախկինում սահմանված չափերից:




Լրահոս