
ՀՀԿ նախընտրական օրացույցը բավական ուշագրավ է ստացվել. այստեղ 2012թ. սկսվում է մայիսի 1-ով, իսկ 2013թ. ավարտվում է ապրիլի 30-ով: Թե ինչ է ուզեցել սրանով ասել ՀՀԿ-ն, դժվար է կռահել: Հարավային Ամերիկայի հայտնի ցեղերից մեկի՝ մայաների օրացույցն ավարտվում է 2012թ. դեկտեմբերի 22-ով, ու շատերն աշխարհի վերջը կապում են այդ օրվա հետ: Բայց ՀՀԿ-ն, փաստորեն, ավելի լավատես է գտնվել ու Հայաստանի «վերջը» կանխատեսել է 2013թ. ապրիլի 30-ին: Նկատենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ի՝ մեծամասնություն կազմելու դեպքում սա բավական իրատեսական է. արտագաղթի այն ծավալները, որ այսօր կան երկրում, իրոք կարող են հանգեցնել նման ողբերգական վիճակի: