
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց ֆինանսների նախարարությանն ամրացված «Տոյոտա Պրադո» մակնիշի մեքենան հանձնել Պաշտպանության նախարարությանը:
Նշենք, որ մեքենայի արժեքը 23 մլն դրամ է:
Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը նշեց, որ մեքենան Պաշտպանության նախարարին անհրաժեշտ է զորամասեր այցելելու համար: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինիս ենթակայության ներքո գործող մի շարք զորամասեր և տարածքային ստորաբաժանումներ գտնվում են դժվարանցանելի վայրերում` գործնական անհրաժեշտություն է առաջանում պարբերաբար այցելություններ կատարելու միջոցով տեղում ապահովել վերջիններիս բնականոն աշխատանքների իրականացումը»,- նշեց Արմեն Ալավերդյանը: