ԱՊՀ գագաթնաժողովն ու դրա հետ կապված ինտրիգները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 10-ին Մինսկում կկայանա ԱՊՀ գագաթնաժողովը: Դեռևս պարզ չէ՝ կմասնակցի արդյոք դրան Ուկրաինան, և եթե այո, ապա՝ ինչ մակարդակով:

Նախօրեին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ գրել էին, որ Մինսկ չի գնալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ինչպես գրում է rian.com.ua-ն, փորձագետների և հասարակության ուշադրության կենտրոնում է ԵվրԱզԷՍ-ի գործունեության դադարեցման հարցը:

Բացի այդ՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները պետք է քննարկեն 2015թ. հունվարի 1-ից մեկնարկելիք Եվրասիական տնտեսական միության ստեղծման հետ կապված հակասություններն այդ երկրների միջև և փորձեն այդ խնդիրները լուծելու համար կոմպրոմիսներ գտնել:

Ռուսաստանն առաջինն է ավարտել ԵՏՄ-ի պայմանագրի վավերացման գործընթացը: Երկրի նախագահը փաստաթուղթը ստորագրել է հոկտեմբերի 3-ին: Բելառուսի և Ղազախստանի խորհրդարանների կողմից այս հարցի քննարկումը նախատեսվում է գագաթաժնողովի նախօրեին՝ հոկտեմբերի 9-ին:




Լրահոս