Կառավարության՝ ավելի վաղ ընդունած որոշումներից մեկով՝ Ճամբարակ քաղաքում խոշոր կարկուտից տուժած բնակիչներին որպես փոխհատուցում պետք է տրամադրվեր գումար: Որոշման մեջ ասվում էր. «Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղացած խոշոր կարկուտի հետևանքով 819 անհատական և 13 բազմաբնակարան բնակելի շենքերի վնասված տանիքների վերականգնման նպատակով տրամադրվելու է 68,624.1 հազ. դրամ»:
Այս որոշման մոջ փոփոխություն կատարվեց: Քանի որ վերոնշյալ որոշման շրջանակներում պետք է գնվեն ապրանքներ, ուստի՝ նպատակահարմար է այդ միջոցները նախատեսել բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման գնումների համապատասխան հոդվածով, և դրանց ձեռքբերումն ու հատկացումը բնակիչներին իրականացնել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի միջոցով: