ՄՈՌԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն այս օրերին կրկին փորձում է տարանջատվել իշխանությունից: Նրա անխնա քննադատող ելույթներից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե մոռացել է, որ դեռեւս կոալիցիայի մեջ է եւ զբաղեցնում է ԱԽՔ պաշտոնը: Շիրակի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ նա հայտարարել է, թե ՕԵԿ հանրահավաքներին մարդիկ գալիս են ինքնակամ, եւ իրենք, մյուսների նման վարչական լծակները կիրառելով, մարդկանց բռնի չեն բերում հանդիպման: Ինչպես հայտնի է, վարչական լծակներն օգտագործում է ՀՀԿ-ն, ու հիմա ՕԵԿ-ն անուղղակի կերպով մեղադրանքներ է ներկայացնում Սերժ Սարգսյանի հասցեին:




Լրահոս