Կառավարության երեկվա նիստում որոշում է կայացվել «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ծրագիրը փակելու մասին: Արդյունքում՝ լուծարվելու է նաեւ «ՀՄՀ-Հայաստան» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը: Սա ուշագրավ է այն առումով, որ ԱՄՆ կառավարությունն ինքն էր դադարեցրել ՀՀ-ին այս ծրագրով տրվող օգնությունը: Թեեւ նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերվել 235.6 միլիոն դոլար տրամադրելու մասին, սակայն Հայաստանի 2008թ. նախագահական ընտրություններից ու մարտի մեկից հետո ԱՄՆ-ը որոշեց դադարեցնել օգնությունը: Ահա թե ինչպիսի վնասներ է հասցնում այս ռեժիմի պաշտոնավարման ամեն մի օրը:
ՈՐՈՇԵԼ ԵՆ ՓԱԿԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ