Սպիտակ տունը թաքցրել է նախագահի թիկնապահների անպարկեշտ պահվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպիտակ տունը փորձել է թաքցնել ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության անպարկեշտ պահվածքը Կոլումբիայում՝ 2012-ին նախագահ Բարաք Օբամայի այցի նախօրեին: Այդ մասին չորեքշաբթի հայտնել է «Washington Post»-ը:

Ըստ հրապարակման՝ Օբամայի վարչակազմը գնացել է դրան՝ քաղաքական սկանդալից խուսափելու համար:

«Washington Post»-ը հիշեցնում է, որ պետության առաջին դեմքերի անվտանգության համար պատասխանատու Գաղտնի ծառայության 11 աշխատակիցներ մարմնավաճառների էին հրավիրել Կարտախենա քաղաքի հյուրանոցներից մեկը՝ Ամերիկաների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բարաք Օբամայի՝ այտնեղ ժամանելուց մի երկու օր առաջ: Ականատեսների վկայություններով՝ մարմնավաճառ կանանցից մեկն առավոտյան աղմուկ է բարձրացրել, ասելով, որ «իրեն չեն վճարել աշխատանքի դիմաց»: Բացի այդ՝ հյուրանոցի մատուցողները պատմել են, որ ամերիկացիներն այդ բոլոր օրերին «ուժեղ հարբել են»: Նրանք բոլորը նախագահի թիկնազորի առաջատար խմբի անդամներ էին:




Լրահոս