ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ՀՀԿ-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի պետական համալսարանում անցուդարձ էր: Ուսխորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը եւ ուսանողական բաժնի վարիչ Վահագն Վարագյանն ուսանողներին պատրաստել են այսօր կայանալիք ՀՀԿ-ի հանրահավաք-համերգին: Մասնավորապես ուսանողներին ցուցումներ են տվել, թե ինչպես ողջունեն ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին եւ երբ բարձրաձայնեն կարգախոսը. «Հավատանք, որ փոխենք»: Ի դեպ, այսօր ՀՀԿ-ի հանրահավաքին մասնակցելու է ավելի քան 3000 ուսանող, որոնց մեծամասնությունը` մոտ 2000-ը, կուսակցական են:




Լրահոս