Շենոն Բրիգսը Վլադիմիր Կլիչկոյին ջուրն է գցել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Շենոն Բրիգսը հայտնվել է գերծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի՝ Ֆլորիդայում անցկացվող մարզումների վայրում և նրան ջուրը գցել. տեղեկացնում է Fight News-ը:

Կլիչկոն Ֆլորիդայում պատրաստվում է բուլղարացի Կուրբատ Պուլևի հետ մարտին, որը տեղի կունենա նոյեմբերի 15-ին:

Ջրի վրա ուկրաինացու մարզման ժամանակ, երբ Կլիչկոն լողում էր տախտակի վրա, Բրիգսն իր օգնականի հետ նրան է մոտեցել լաստանավով, և մարզիկի շուրջ ուժեղ ալեկոծություն առաջացնելով՝ նրան տախտակից ջուրն է գցել և բացականչել. «Ես սպասում եմ քեզ ռինգում»:

Ուկրաինացի բռնցքամարտիկը, հայտնվելով ջրում, արձագանքել է. «Դու հատեցիր սահմանը»:




Լրահոս