ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հուսով եմ՝ չեք կարծում, թե նախագահները միայն պաշտոնական հարաբերությունների վրա կենտրոնացած ռոբոտներ են»:

Ռոբերտ Քոչարյան mediamax.am

Ռոբոտի հետ Ռոբերտ Քոչարյանին ժողովուրդը դեռ չի համեմատել, բայց այն, ինչ մտածում է նրա մասին, բազմիցս արտահայտելու հնարավորություն ունեցել է: Ու չնայած լավ հայտնի է, թե ուրիշ էլ ինչի վրա է կենտրոնացած Ռոբերտ Քոչարյանը, բայց նկատենք, որ սույն ձեւակերպմամբ նա իրեն դեռ նախագահ է համարում: Թեեւ կյանքը ցույց տվեց, որ նա, որտեղ էլ լինի, որսն ու սպորտն ամենից շատ է սիրում: Ու տարբերությունն այստեղ այնքան մեծ է, որ եթե, օրինակ, որսորդության չափ նա սիրեր Հայաստանն ու հայ ժողովրդին, ապա ՀՀ քաղաքացիները նրա մասին շատ ավելի լավ կարտահայտվեին:   




Լրահոս