«Այսօր եկել է աշխարհի օլիմպիական կոմիտեի նախագահը, պետք է հարցեր տաք սպորտի վերաբերյալ: Ընդհանրապես պարոն Ծառուկյանը ոչ մի հարցից չի խուսափում և երբեք չի նախապատրաստվում հարցերից առաջ»,-այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծատուկյանը, ով ի սկզբանե չէր ցանկանում պատասխանել քաղաքական հարցերի, սակայն, այնուամենայնիվ, մի քանի հարցի պատասխանեց:
«Ուրեմն` վաղը` ժամը 6-ին հանրահավաքին Ծառուկյանը մասնակցելու է, ո՞նց կարող է հանրահավաք լինի, Ծառուկյանն այնտեղ չլինի, իսկ իմ կուսակիցները լինեն», – անդրադառնալով վաղը «եռյակ»-ի կայանալիք հանրահավաքին, նշեց նա:
Անդրադառնալով այն լուրերին, թե Ծառուկյանը ցանկանում է որպես նախագահ առաջադրվել, նա նշեց.
«Իմ մտքում կա չորսից հինգ թեկնածու՝ նախագահի համար, ովքեր լավ թեկնածուներ են, որոնք կկարողանան կարգավորել երկիրը: Եթե հանրությունը նրանցից մեկի թեկնածությունն առաջարկի, ես պատրաստ եմ նրա կողքը կանգնել: Դա չի լինի միանձնյա որոշում կամ մի կուսակցության:
Եթե իմ գործընկերները և հանրությունն ասեն, որ իմ կարիքը կա որպես նախագահ, ես պատրաստ եմ, և մի քանի ամսվա ընթացքում ամեն ինչ կկարգավորվի, երկիրն առաջընթաց կունենա», – հայտարարեց ԲՀԿ առաջնորդը՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել: