
«Ժողովուրդը տեսնում է, որ բոլոր կուսակցությունններն էլ նույնն են, միայն Կոմկուսն է այլ»:
Ժողովուրդը բոլորին էլ տեսել է, իսկ քարոզարշավը եւս մեկ հնարավորություն տվեց բոլորին ավելի լավ ճանաչելու: Ռուբեն Թովմասյանը, անշուշտ, չի սխալվում, վերջին շաբաթներին Հայաստանի կոմունիստական կուսակցությունը բոլորից առանձնացավ՝ ցույց տալով, թե ինչ աստիճան ու որքան անդառնալիորեն են նոսրացել իր շարքերը: Կոմունիստները, իհարկե, շրջեցին հանրապետությունով մեկ, բայց այդպես էլ չգտնվեց մի բնակավայր, որտեղ նրանք սրտաբաց ընդունելության արժանանային, կամ գոնե Ռուբեն Թովմասյանի ունկնդիրները երկնիշ թվով հաշվվեին: Այս իմաստով Կոմկուսը, անխոս, տարբերվեց բոլորից: