
«Ես համոզված եմ, որ առաջիկա ԱԺ կազմը շատ ավելի լավն է լինելու, քան ունենք այսօր: Մեր երկրի խորհրդարանը լինելու է առավել քաղաքական»:
Դե իհարկե, Հայաստանի խորհրդարանում այս տարի կլինեն այնպիսի քաղաքական դեմքեր, ինչպիսիք են Լֆիկ Սամոն, Շմայսը, Նեմեցը, Բուռնաշը, Ջերմուկի Աշոտը, Շշի Մելոն եւ այդպես շարունակ: Ու նրանց կողքին հայտնվելու հայտ է ներկայացրել նաեւ ինքը՝ Նուշիկյանը: Թեեւ նրա պահվածքն առայժմ մի փոքր տարբերվում է թվարկված քաղաքական դեմքերից, սակայն փաստ է, որ Նուշիկյանը հենց նրանց նմանվելու ձգտումով է մտել ընտրապայքարի մեջ: Բայց այս ընթացքում դեռ նրա շուրթերից առանձնապես քաղաքական նորարարությունների մասին հայտարարություններ չեն հնչել: Ուստի կասկածելի է՝ քաղաքական, թե այլ տարրերի ներկայացուցիչ է այս գործարարը: