Հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել 5-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի երկրորդ լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Քննության առնելով օրակարգային «Իրավական ակտերի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը և լսելով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ խորհրդարանն ընդունեց օրենքների փաթեթը:
Լիագումար նիստի ավարտին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ղեկավարվելով «Վերահսկիչ պալատի մասին» ԼՂՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետով, հրապարակել է ԼՂՀ Վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանի՝ իր պաշտոնից հրաժարվելու մասին դիմումը:
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն