
Ղազախստանի սենատը (խորհրդարանի վերին պալատը) հինգշաբթի ընդունել է օրենք ԵՏՄ-ին միանալու մասին: Փաստաթուղթն ուղարկվել է երկրի նախագահի վավերացմանը. տեղեկացնում է ТАСС-ը:
Փաստաթուղթը գրեթե միաձայն ընդունել է սենատի պատգամավորների կողմից. 44 պատգամավորից 43-ը կողմ է քվեարկել, 1-ը՝ ձեռպահ:
Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների կողմից ստորագրվել է 2014-ի մայիսի 29-ին: Համաձայն փաստաթղթի՝ միության շրջանակներում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատություն, տնտեսության առանձին ոլորտներում նախատեսվում է համաձայնեցված կամ միասնական քաղաքականության անցկացում: