Ողբերգական միջադեպ է տեղի ունեցել ամերիկյան Արիզոնա նահանգի Դուգլաս քաղաքում: Երկու այգեպաններ, որոնցից յուրաքանչյուրը մտավոր շեղումեր ուներ, տուժել են հարյուր հազարավոր մեղուների խայթոցներից: Տղամարդկանցից մեկը ավելի ուշ մահացել է հիվանդանոցում, տեղեկացնում է USA Today-ը:
Ամերիկացիները, որոնց անունները չեն հրապարակվում, խնամում էին 90-ամա թոշակառուին պատկանող այգին: Նրանց համար աշխատանք էին գտել զարգացման շեղումներ ունեցող մարդկանց օգնող սոցիալական ծառայությունները: Ենթադրվում է, որ այգեպանն ու իր օգնականը մեղուների հսկայական փեթակ են հայտնաբերել:
Փորձագետների կարծիքով, մեղուներն այն ստեղծել են 10 տարվա ընթացքում: Հայտնի չէ, թե տեղյակ է եղել արդյոք տան տերը իր տան ձեղնահարկում բնակվող վտանգավոր «հյուրերի» մասին: