Էքստրասենսների բանդան կկանգնի դատարանի առջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում քննիչներն ավարտել են քրեական գործի քննությունը մարդկանց իբր էքստրասենսների ծառայություններ մատուցած բանդայի վերաբերյալ: Մեղադրանք է ներկայացվել 10 կասկածյալների:

Խմբի գործունեությունը կասեցվել է 2013թ.-ի հոկտեմբերին: Քննության ընթացքում պարզվել է, որ բանդայի անդամները խաբել են տասնյակ մարդկանց Ռուսաստանի տարբեր շրջաններում: Պատճառված վնասը կազմում է 8 մլն ռուբլի:

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, հանցագործները գործել են հետևյալ սխեմայով՝ հաճախորդից պահանջել են վճարել ծառայությունների դիմաց, ինչից հետո, իբր, սեանս են անցկացրել, սակայն բարդ խնդիրները, որպես կանոն, մեկ անգամից լուծել չի հաջողվել, և հաճախորդին առաջարկվել է ևս մի քանի սենս անցկացնել:




Լրահոս