ՀՀ քաղաքացուն Մոսկվայում վրաերթի են ենթարկել ու նվաստացրել (ձայնագրություն, ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում գտնվող ՀՀ քաղաքացի Մարգարիտա Դավոյանի կողմից ստացած հեռախոսազանգը սարսափազդու էր: Ընկերուհու հարսանիքին մասնակցելու նպատակով ՌԴ մայրաքաղաք մեկնած երիտասարդ աղջիկը ծայրահեղ ծանր վիճակում է հայտնվել:

Լուսանկարում պատկերված մեքենայի վարորդը Մոսկվայի մարզի Սերպուխով քաղաքի փողոցներից մեկում Մարգարիտային վրաերթի էր ենթարկել, անօգնական վիճակում թողնելով հեռացել, ու վերջինս Սեմաշկոյի անվան Սերպուխովի քաղաքային հիվանդանոց հասցրել միայն այդ պահին տարածքով անցնող մեկ այլ մեքենայի վարորդ:

meqena

Հիվանդանոցում հայտնված աղջկան ոստիկանները միայն մեկ անգամ են այցելել, այն էլ փաստաթղթերը ստուգելու նպատակով: Ավելի ուշ ոստիկաններն ասել են, թե վարորդին տեսել են, բոլոր հարցերը քննարկվում են:

Մարգարիտա Դավոյանի ձախողումները, սակայն, այսքանով չեն ավարտվել: Ոտքի և ձեռքի կոտրվածքների սխալ հատվածներում գիպս տեղադրելու հետևանքով հայուհին հայտնվել է ոտքը կորցնելու վտանգի առաջ. նրան անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ, սակայն Մարգարիտան, ինչպես ասում են, աչքի տեսածից վախենալով` տեղի բժշկներին այլևս չի վստահում, և Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ նման ծառայությունները հատկապես այլազգիների համար բավական թանկ արժեն:

votq

ՀՀ քաղաքացին նաև հայրենիք չի կարողացել վերադառնալ, և Դոմոդեդովո օդանավակայանում նրա` Հայաստան վերադարձը մերժել են` հետ չտալով, անգամ, ավիատոմսերի գումարը:

Մարգարիտա Դավոյանը նույն վերաբերմունքին է արժանացել նաև ՌԴ-ում ՀՀ դեսպանություն դիմելուց հետո: Նրան ասել են, թե իր պատմածը և վիճակը հիմք չեն ՀՀ քաղաքացուն օգնելու համար, և ինչ-որ անհասկանալի նամակ են պահանջել Մարգարիտայից: Աղջկա վիճակն օր օրի ծանրանում է, սակայն դեսպանատնից ավելի ուշ գրած նամակին այդպես պատասխան չի տրվել:

10729004_362255433950786_781875485_n

Մեզ հետ հեռախոսազրույցում անելանելի վիճակում հայտնված ՀՀ քաղաքացին նշեց, որ ամենաուշը մինչև երկուշաբթի պետք է վիրահատվի, սակայն արդեն նույնիսկ դրա համար գումար չունի:

Հ.Գ. Armlur.am-ը խոստանում է հետևողական լինել և ավելի ուշ պարզաբանումներ ստանալ նաև ՌԴ-ում ՀՀ դեսպանատան պատասխանատուներից:




Լրահոս