ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԻՏԱՐ ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ) Հայաստանին տուգանել է Բաքվում կայանալիք  «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթին մասնակցելուց հրաժարվելու համար: Այս մասին հայտնել է ԵՀՄ մամուլի հետ աշխատանքի վարչության տնօրեն Աննա Նիբերգ-Ֆրանկենհաուզերը:
Նրա խոսքերով՝ նման որոշում է կայացվել Հեռուստատեսային կոմիտեի եւ ԵՀՄ խորհրդականների խմբի կողմից հարցի ուսումնասիրությունից հետո: Որոշման արդյունքում Հայաստանը պետք է մուծի մրցույթի մասնակցության վճարը, ինչպես նաեւ պետք է վճարի դրա 50%-ը՝ որպես տուգանք: Բացի այդ՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պետք է մրցույթի եզրափակիչը հեռարձակի ուղիղ եթերով եւ առանց ընդհատումների: Հրաժարվելու դեպքում Հայաստանը կարող է զրկվել 2013թ. մրցույթին մասնակցելու իրավունքից: Նիբերգ-Ֆրանկենհաուզերը պարզաբանել է, որ որոշումը կայացնելիս հաշվի չեն առնվել այն դրդապատճառները, որոնց պատճառով երկիրը որոշում է կայացրել Բաքու մասնակից չուղարկել:




Լրահոս