Փոխզիջումների հիման վրա խաղաղության հաստատումն Ադրբեջանը կդարձներ Արևմուտքի և Արևելքի միջև կարևոր ռազմավարական միջանցք: Այդ մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում հայտարարել է Կարնեգիի խաղաղության միջազգային հիմնադրամի՝ Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը: Նրա խոսքով՝ փոխզիջման գալ հեշտ չէ:
«Սակայն կվերադարձվեն հողեր, փախստականները կվերադառնան տուն: Նման ելքը կուժեղացներ Ադրբեջանը», – ասել է նա:
«Փոխզիջումները բանակցությունների սեղանին են: Ադրբեջանը ստանում է 7 շրջան Լեռնային Ղարաբաղում՝ բացառությամբ Լաչինի միջանցքի:
Լեռնային Ղարաբաղի հայերին տրվում է ինքնորոշման իրավունք: Տարածաշրջանի վերջնական կարգավիճակը մնում է անորոշ երկար ժամանակ, և 20-30 տարի անց անցկացվում է հանրաքվե: Այդ ժամանակաշրջանում Ադրբեջանն ու Հայաստանը հարաբերություններ են հաստատում: Ադրբեջանը տնտեսապես գերազանցում է Հայաստանին:
Ադրբեջանը կարող է Հայաստանի հանդեպ կիրառել «փափուկ ուժ»: Մարդիկ կվերադառնան հարազատ վայրեր: Կբարելավվի անվտանգության հետ կապված իրավիճակը, կլավանա կյանքը:
Ադրբեջանը կստանա ոչ այն ամենը, ինչ ցանկանում է. օրինակ, հնարավոր է, Խանքենդիի (Ստեփանակերտ) վրա չի բարձրացվի ադրբեջանական դրոշ, սակայն մնացած ամեն ինչը կլինի», – նշել է դե Վաալը: