
«Եվրո-2016»-ի որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 11-ին ընդունելու է Սերբիայի ընտրանուն: Սպասվելիք խաղին անդրադարձել է Սերբիայի հավաքականի և գերմանական «Ֆրայբուրգ»-ի պաշտպան Ստեֆան Միտրովիչը:
«Ամբողջովին պատրաստ եմ խաղին: Կարծում եմ, որ Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում արդարացրել եմ մարզչի սպասելիքները և պատրաստ եմ շարունակել կատարել նրա առաջադրանքները»,-ասել է ֆուտբոլիստը:
Հայաստանի հավաքականը գրեթե հայտնի չէ մեզ: Այնուամենայնիվ, մենք ավելի ուժեղ ենք ու հաղթելու ենք Հայաստանի հավաքականին»,- նշել է նա: