ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մեքենաս անսարք վիճակում էր, չէի օգտագործում, եւ այդ ընթացքում ԱՊՊԱ-ի կտրոնի սահմանված ժամկետը լրացել էր, բայց չէի գնացել պայմանագիրը վերակնքելու:  Ուզում եմ իմանալ, թե հիմա ինչ տուգանք կարող է կիրառվել:

Ալբերտ Դադոյան, 55 տարեկան, կրպակավար

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե ԱՊՊԱ կտրոնի սահմանված ժամկետը լրանալուց հետո 10 օրվա ընթացքում քաղաքացիները գնում են պայմանագիրը վերակնքելու, ապա խնդիրներ չեն լինում: Եթե տասը օրվանից հետո են գնում, ապա հինգ հազար դրամ տուգանվում են, իսկ առանց ԱՊՊԱ կտրոնի վարելու դեպքում քաղաքացին կտուգանվի հիսուն հազար դրամով:  

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների
պաշտպանության կենտրոնի տնօրեն
Էդուարդ Հովհաննիսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԱՊՊԱ-ի հանդեպ ավտովարորդների խիստ բացասական վերաբերմունքը միշտ էլ հիմնավորված է եղել: Տվյալ դեպքում մեր խմբագրությանը դիմած Ալբերտ Դադոյանը պարզ նշում է, որ իր մեքենան չի շահագործվել: Բնականաբար, անսարք լինելու պատճառով ուղղակիորեն անշարժ մնացած մեքենան ցանկության դեպքում անգամ ԱՊՊԱ-ի կարիք չէր ունենա: Մինչդեռ գրպանահատություն հիշեցնող ապահովագրական կարգը մեր ընթերցողին ոչ միայն հնարավորություն չի տալիս չշահագործված մեկ ամսվա համար վճարում չկատարել, այլեւ տուգանք է պարտադրում:




Լրահոս