ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Երեխաս՝ Աշոտ Պետրոսյանը, այս տարի ավարտում է դպրոցն ու ցանկանում է ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն: Ընդունելության քննությունների ժամանակ մրցութային հավասար միավորների դեպքում ո՞ւմ է առավելություն տրվում:

Իզաբելլա Իսահակյան, 42 տարեկան, տնտեսագետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Մրցութային հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվում.
ա) բոլոր տարիների մեդալակիր դիմորդներին,
բ) արվեստի գծով միջազգային եւ հանրապետական մրցույթների հաղթողներին.
գ) դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին,
դ) բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիմորդների համար մրցութային առաջին քննություն է համարվում դիմում-հայտում նշված առաջին քննությունը,
ե) դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին,
զ) տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարծում ենք` Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության պարզաբանման մեջ անաչառ ու որոշակի կերպով թվարկված են այն առավելությունները, որոնք հավասար միավորներ ունեցող դիմորդներին հնարավորություն են տալիս ուսանող դառնալ կամ հաջորդ տարի ուժերը փորձել: Սակայն, ամեն դեպքում, ցանկալի է փոքր-ինչ չարչարվել եւ առավել լավ պատրաստվել քննություններին` անվիճարկելի բարձր արդյունքներով հանգիստ ընդունվելու համար:




Լրահոս