
Ամեն հինգշաբթի տեղի ունեցող կառավարության նիստերը բուռն ընթացք են ունենում: Մի կողմից իշխանության ղեկավար կազմը նորանոր որոշումներ է քննարկում և ընդունում, որոնք իբրև թե միտված են հասարակության կյանքը բարելավելուն, մյուս կողմից` ամենատարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչներ բողոքի զանգվածային միջոցառումներ են կազմակերպում գործադիրի շենքի բակում:
Գործադիրի աշխատանքը գնահատելու առաջարկով Armlur.am-ը դիմեց երևանցիներին, ովքեր, ինչպես պարզվեց, մեծամասամբ անտարբեր են թե՛ կառավարության գործունեության, թե՛ որոշումների հանդեպ: Որքան էլ զարմանալի լինի, մարդկանց մի փոքր մասն է միայն կառավարության գործունեությանը հետևում, իսկ նրանք, ովքեր օրվա լրահոսում ծանոթանում են որոշումներին` գրեթե հույս չեն կապում, որ գործադիրի աշխատանքը փոխելու է իրենց կյանքը:
Նաիրա Հովհաննիսյան, Տիգրան Սարգսյան