ՀԱՐՑ. Իմ ՍՊԸ-ում ներկա դրությամբ հաշմանդամության կարգ ունեցող երեք աշխատող կա (կատարում են ոչ ծանրաբեռնված աշխատանք): Ինձ շատ է հետաքրքրում, թե ինչ արտոնություններից են օգտվում հաշմանդամ աշխատողներ ունեցող գործատուները:
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարությունը 2006թ. հուլիսի 13-ի թիվ 996 որոշմամբ սահմանել է աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման կարգը, չափը եւ պայմանները:
Որոշման նպատակը աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորմանն աջակցելն է` գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցում տրամադրելու միջոցով:
Անմրցունակ անձանց խմբին են պատկանում զբաղվածության կենտրոններում հաշվառված`
• հաշմանդամները,
• ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառող հիմնարկներից վերադարձած անձինք,
• աշխատանքային տարիքի հաuած առանց ծնողական խնամքի մնացած երեխաները եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք,
• առնվազն երեuունհինգ տարվա ապահովագրական uտաժ ունեցող գործազուրկները,
• երեք տարուց ավել գործազուրկի կարգավիճակում գտնվող անձինք,
• փախuտականները:
Յուրաքանչյուր անմրցունակ անձի աշխատանքի ընդունելու համար գործատուին տրվում է փոխհատուցում` գործատուի կողմից uահմանված աշխատավարձի 50 տոկոuի չափով, բայց ոչ ավելին, քան նվազագույն ամuական աշխատավարձի չափը («Նվազագույն ամuական աշխատավարձի մաuին» ՀՀ oրենք):
«Ունիսոն» հասարակական կազմակերպություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նախ խրախուսելի է, որ կան գործատուներ, որոնք հաշմանդամների են աշխատանքի ընդունում: Հատկապես այս օրերին նշված խնդիրը քաղաքականացվել ու խիստ հրատապ է դարձել: Պարզ է, որ ինչպես ամեն քարոզարշավում, այս անգամ եւս որոշ կուսակցություններ, հաշմանդամների ձայներն ակնկալելով, հերթական անգամ շահարկում են խնդիրը: