ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ Շիրակի մարզում բացեց 3-րդ մասնաճյուղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսուհետ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ծառայությունները հասանելի կլինեն նաև Արթիկում.

Հոկտեմբերի 8-ին, Շիրակի մարզ, ք. Արթիկ, Բաղրամյան փողոց 14/10 հասցեում բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը և Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը հանդիսավոր կերպով կտրեցին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ,ԱՐԹԻԿե մասնաճյուղի կարմիր ժապավենը:

Նորաբաց մասնաճյուղում հաջող գործունեության կապակցությամբ հոգևոր հովիվը կատարեց ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից ընդունված ավանդական օրհնության կարգը:
Վարկեր, ավանդներ, միջազգային դրամական փոխանցումներ և այլ վճարահաշվարկային գործառնություններ… Սրանք են հիմնական ծառայությունները, որոնք արդեն հասանելի են «ԱՐԹԻԿ» մասնաճյուղում, իսկ ստեղծված պայմանները լիովին բավարարում են հաճախորդներին ապահով և բարձրակարգ սպասարկելու պահանջներին:

«ԱՐԹԻԿ» մասնաճյուղում Բանկի փորձառու աշխատակիցները պատրաստ են յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում՝ նրանց գոհունակությունը բարձր պահելու համար:

«Ինչպես խոստացել էինք ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակում է իր ծառայությունները հասանելի դարձնել նոր մասնաճյուղեր բացելու միջոցով, ինչի արդյունքում այսօր ներկա ենք Բանկի «ԱՐԹԻԿ» մասնաճյուղի բացմանը, որը Շիրակի մարզում 3-րդն է: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ փորձում է աշխարհագրորեն իր մրցակցային դիրքն ամրապնդել երկրի ողջ տարածքում՝ միաժամանակ հանդես գալով որակյալ բանկային ծառայություններով: Արթիկ քաղաքում բնակչության խտությունը բավականին մեծ է, ինչը թույլ է տալիս նաև տնտեսական գործունեության արդյունավետության առումով հիմնավորել մասնաճյուղի բացման անհրաժեշտությունը», – նշում է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը:

Նշենք, որ վերջերս ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ բացել էր երեք նոր մասնաճյուղ Աշտարակում, Գավառում և Մասիսում, որոնք արդեն հասցրել են արժանանալ հաճախորդների և գործընկերների վստահությանը:

6-i verev 2

6-i verev3




Լրահոս