
Պետական համարանիշ ունենալն արտոնյալ լինելու գլխավոր նախապայմաններից է: Հենց այդ «արտոնությունից» օգտվելով էլ կառավարությանը սպասարկող այս մեծածավալ մեքենան արգելված գոտում է կայանել՝ գրեթե անանցանելի դարձնելով առանց այն էլ նեղլիկ Թումանյան փողոցը:
Ամենայն հավանականությամբ, պետական միջոցների հաշվին «Հյունդաիի» համար ամենամսյա «մշտական տոմս» է հանվել, որպեսզի նա էլ մյուսների նման մեքենան կարմիր գծերի շրջանակներում կայանի:
Հարցն այն է, որ «Հյունդաիի» վարորդը պատվից ցածր է համարել իր մեքենան մյուսների նման մոտեցնել մայթեզրին: