
Տավուշի մարզպետարանից ստացված տեղեկությունների համաձայն` հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզում հողի հարկը գանձվել է նախատեսվածի 84.7 տոկոսով, իսկ գույքահարկը՝ 95.2 տոկոսով: Անցած 9 ամիսներին տեղական տուրքերը գանձվել են նախատեսվածի 77.7 տոկոսով:
Տավուշի մարզպետարանում համայնքների ղեկավարների մասնակցությամբ այս հարցի շուրջ խորհրդակցություններ են կայացել: Մարզպետ Հովիկ Աբովյանը հարկերի հավաքագրման ցածր ցուցանիշներ ունեցող համայնքների ղեկավարներին ասել է, որ նրանք պետք է հիշյալ խնդրով լրջորեն զբաղվեն: Թե մարզպետի այդ պահանջները որքանով կկատարվեն, պարզ կլինի տարեվերջին: