Գլխավոր դատախազությունը քննում է Գյումրիում ԳԱԶԵԼ-ից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ տեսանյութը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դատախազության հաղորդագրության մեջ նշվում է.
“Գալա”  հեռուստաընկերության` մայիսի 6-ին ցուցադրած տեսանյութի համաձայն` ՀՀ Ազգային ժողովի` 2012թ. մայիսի 6-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի “Շարլ Ազնավուրի” անվան հրապարակում “ԳԱԶԵԼ” մակնիշի ավտոմեքենայի շուրջ քաղաքացիներ են հավաքված եւ ըստ հեռուստաընկերության հաղորդման` ընտրակաշառք են բաժանում: Ընտրակաշառք բաժանելու հանգամանքը պարզելու, ավտոմեքենայի մեջ գտնված եւ եւ դրա շուրջ հավաքված քաղաքացիների ինքնությունը պարզելու համար մայիսի 6-ին Շիրակի մարզի դատախազը հանձնարարել էր ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնի պետ Վ. Շաշիկյանին  օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել:
Նկատի ունենալով, որ մինչ օրս նշված անձանց ինքնությունները չեն պարզվել եւ քննության չեն ներկայացվել Շիրակի մարզի դատախազը մայիսի 8-ին կրկին հանձնարարել է սեղմ ժամկետում ակտիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել “ԳԱԶԵԼ”մակնիշի ավտոմեքենայում գտնված եւ ավտոմեքենայի շուրջ հավաքված անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու եւ քննության ներկայացնելու ուղղությամբե:




Լրահոս